Հասարակություն
Երևանյան փողոցներում «ադրբեջանական արտադրության» գարեջուր է վաճառվում
Երևանյան փողոցներում գարեջուր են վաճառում, որի շշնի արտաքին պատկերի վրա գրված է Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։
«Թրքասեր իշխանության հետևանքները վայելեք երևանյան փողոցներում։
Սրանց հետ ապագա ԿԱ, բայց պարզ չի որ երկրում»,- գրել է Միհրան Պողոսյանը։
[f041533c7edf4007ef245adabad3c2a9.jpg]
[42567840a24d2d68a8a286d5498057e1.jpg]
Ըստ տեղեկությունների՝ տարայի վրա Ադրբեջան է գրված, քանի որ Heineken-ը Եվրո 2020-ի հովանավորներից է, իսկ Բաքուն խաղեր ընդունող քաղաք է հանդիսանում: