Ժնևի իշխանությունները Պուտին-Բայդեն առաջիկա գագաթնաժողովը որակել են «պատմական իրադարձություն»

Ժնևի մունիցիպալիտետը հայտարարել է, որ մեծ պատիվ է համարում այդ քաղաքի և Լա Գրանժ վիլլայի ընտրությունը՝ որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ հունիսի 16-ին կայանալիք գագաթնաժողվի հարթակ: Հունիսի 10-ին տարածված հայտարարության մեջ մունիցիպալիտետն այդ հանդիպումը նույն շարքում է դասել այն մյուս իրադարձությունների հետ, որոնք նա գնահատում է որպես պատմական. 1985 թվականին կայացած սովետա-ամերիկյան գագաթնաժողովի և 1955 թվականի Ժնևի խորհրդակցության հետ՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ:

 

«Լա Գրանժ վիլլան 2021 թվականի հունիսի 16-ին կընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներին: Դա տեղի կունենա Ժնևում ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովի մյուս պատմական հանդիպումից 36 տարի անց»,- արձանագրել է Ժնևի վարչական խորհուրդը: «Երեսուն տարի ավելի վաղ,- հիշեցրել է նա,- Ժնևն ընդունել է ևս մեկ պատմական նիստ. «չորս գրանդների» հանդիպումը: «1945 թվականից հետո առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողները՝ Միացյալ Նահանգները, ԽՍՀՄ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, համաձայնվեցին հավաքվելու Ժնևում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, որպեսզի քննարկեն խաղաղության և անվտանգության հարցերը»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ