ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին
Վեց մարդ զոհվել է, չորսը տուժել են Սվերդլովի մարզում վթարի ժամանակ, երբ ավտոբուսը արգելակների անսարքության պատճառով վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Եվս մոտ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել արգելակների անսարքության պատճառով։