
Վանեցյանը` Փաշինյանի` իրեն աշխատանքից հեռացնելու մասին

Նիկոլ Փաշինյանը ստում է, նա ստելուց բացի ոչինչ չի կարողանում անել: Փաշինյանի ստերի պատճառով մենք միշտ ունենում ենք վատ հետևանքներ պետության համար: Այդ մասին Соловьев Live հաղորդման եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ «թավշյա հեղափոխության» արդյունքում Փաշինյանն եկել է իշխանության:
«Փաշինյանն ինձ աշխատանքից չի ազատել: Ես 20 տարեկանից ԱԱԾ համակարգում եմ՝ես կադրային չեկիստ եմ, ես ողջ կյանքս աշխատել եմ ուժային կառույցներում»,-նշել է Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով, ինքը հեռացել է, քանի որ գիտակցել է, որ Փաշինյանի պոպուլիզմն էվոլյուցիայի է ենթարկվել և վերափոխվել է նիկոլիզմի:
«Նիկոլիզմը հանգեցրել է Հայաստանն ու Արցախն այս ցավալի հետևանքների»,- նշել է Վանեցյանը