ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևները Սարատովը վերածել են Վենետիկի

Սարատովում հորդառատ անձրևները հեղեղել է ճանապարհները: Փողոցները բառացիորեն ջրի տակ են անցել, իսկ սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ մարդիկ ստիպված լողալով են անցնում փողոցը:

 

Ըստ տեղեկությունների, ամենածանր իրավիճակը ստեղծվել է Զավոդսկոյի և Կիրովսկի մարզերում: Որոշ տեղերում արձանագրվել են ծառերի ընկնելու դեպքեր, մարդկանց տարհանել են մեքենաներից, իսկ էլեկտրական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: