Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների տեղաշարժը, սահմանների վերաբացման և վիզայի տրամադրումը վերսկսելու ընթացակարգը

Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մեր տարածքից մնում է խստորեն վերահսկվող: 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման): 


Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների տեղաշարժը 

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: 

1-ին հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում: 

2-րդ հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված չեք, դուք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է: 

•             Հիմնավոր պատճառների ցուցակը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում. 

•             Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև՝ 

o             Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:. 

o             Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն): 

o             Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:. 

o             Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության: 

Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույց 

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: 

Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)` 

•             • Չորեքշաբթի, հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար) ։ 

•             • Երեքշաբթի, հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում: 

•             • Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում – հաստատել ամսաթիվը: 

Հիշեցնում ենք, որ վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում: