Թուրքական ապրանքների ներմուծումը կերկարաձգվի ևս 6 ամսով

Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 
 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից՝ պատասխանելով հացմանը թե արդյոք կա որոշում՝ թուրքական ապրանքների ներմուծման ալգելքի ժամկետի վերաբերյալ, այդյոք նախատեսվում է այն երկարաձգել։ 

«Համաձայն որոշման նախագծի՝ ևս 6 ամսով կարգելվի թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- նշված է պատասխանում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը  դեկտեմբերի 31-ից արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանի սատարումն է՝ Արցախում ագրեսիա կազմակերպելու հարցում։ 
 
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը»,-նշված է որոշման նախագծի հիմնավորումներում, որը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ 
Որոշման ժամկետն ավարտվելու է հունիսի 30-ին։