Սեյրան Օհանյանն ասաց, թե որ դեպքում բանակն արագ կվերականգնվի
3 տարում անհնար է սահմանն այնպես կարգավորել, որքան 27 տարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատարի եւ նրա թիմի հայտարարությունները «նախկինների» հասցեին եւ պնդումները, թե սպառազինությունը եւ կարգավորումը մեծ մասով բաժին են ընկել վերջին երեք տարիներին, Օհանյանը ասաց.
«2016թ. ես իր իսկ խնդրանքով ընդունեցի Փաշինյանին։ Նա եկավ իմ աշխատասենյակ եւ հարցրեց՝ ինչպե՞ս պատահեց, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի լավ կարգավորվեց առաջին գիծը, քան առաջ։ Ես նրա ներկայությամբ հավաքեցի պաշտպանության բանակի հրամանատարի համարը եւ հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կիլոմետրից նորից կարգի էր բերվել ընդամենը 6.7 կիլոմետր, նոր դիրքերի տեղամասերում։
Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիեւը։ Ակնայում (Աղդամ) կանգնած՝ Ալիեւն ասում է, թե ինչ ամուր են հայերը կառուցել ամրացումները»,- ընդգծեց Օհանյանը։
«Բանակը եղել է եւ կա։ Եթե նրանք իշխանությունում չլինեն, բանակն արագ կվերականգնվի»,- եզրափակեց նախկին նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...
Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել. նոր զարգացումներ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,Պարտության խորհրդանիշ հանդիսացող...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տե...