Հասարակություն

Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։

 

Ինչպես հայտնում է armeniasputnik.am -ի աղբյուրը Մոսկվայում, մի քանի օր առաջ, մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Լրատվականը փորձել է ճշտել այս տեղեկությունը երկրորդ նախագահի գրասենյակից։

Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց․ իրոք, Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։

Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250