«Վերջին զանգի» օրը ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 48 մեքենա. 20-ի ղեկին անչափահասներ են եղել
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։
Չնայած ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին ու զգուշացումներին, այդուհանդերձ եղան ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։
Հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք շրջանավարտներին և մաղթում բարի երթ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԱԾ–ն արձագանքել է խաղաղապահների «հակատեռորիստական» օպերացիայի մասին լուրերին
Արցախի ԱԱԾ–ն հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի իրականացրած «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողներին աշխատանքի...
Այդ ծախսերը ո՞վ պետք է հոգա․ թյուրիմացություն, որն արժեցավ ինքնաթիռի երկու տոմս
Գավառի բնակիչ Էդգար Այվազյանն անակնկալի է եկել, երբ նրան «Զվարթնոց» օդանավակայանում, գրանցումն անցնելուց հետ, թույլ չեն...
Գումարները որ ճոխ֊ճոխ ծախսում եք, դիրքերը կահավորեք, տղերքի անվտանգությունը ապահովեք դիրքերում. Արտակ Հովհաննիսյան
Ձեզ չի հետաքրքրում մեր հերոս տղերքի դիերը,մեր անհետ կորածների ,գերիների ճակատագրերը,դուք կարող եք հանգիստ սրտով քարոզարշ...
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում...