Հասարակություն

Ինչո՞ւ են ընտանիքի անդամները տարբեր ցուցակներում. անհասկանալի ցաքուցրիվ վիճակ է. «Փաստ»

Ինչո՞ւ են ընտանիքի անդամները տարբեր ցուցակներում. անհասկանալի ցաքուցրիվ վիճակ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի…

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն։

 

Իրականում առաջին հայացքից դժվար է ասել, թե ինչո՞վ է պայմանավորված նման խառնաշփոթը, արդյո՞ք որևէ միտում կա սրա տակ, թե՞ զուտ տեխնիկական խնդիր է, սակայն այս փաստը քաղաքացիների մեջ որոշակի անհանգստություն է առաջացրել, և նրանք փորձում են հասկանալ տեղի ունեցածի տրամաբանությունը։ Ի դեպ, չի բացառվում, որ գործ ունենք հասցեների անհստակության հետ: Օրինակ՝ նաև մայրաքաղաք Երևանում եղել են ու կան հասցեներ, որոնց համարների հետ կապված շիլաշփոթ կա: Արդյունքում ընտանիքի մի քանի անդամի առումով նույն հասցեն գրված է, ասենք, Թբիլիսյան 2, մի քանիսի դեպքում՝ Թբիլիսյան 2Ա, ինչի հետևանքով ընտրացուցակներում տարբեր տեղերում են նրանք»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250