ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պտտահողմ Չինաստանում. այն խլել է կյանքեր, կան վիրավորներ.

Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Շանչժի քաղաքում նախօրեին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։ 
Չինական CGTN հեռուստաալիքը հայտնում է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն․ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում: 
Ըստ հաղորդման՝ քաղաքում տարերքը մոլեգնել Է տեղական ժամանակով ժամը 17:30-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, քամու կտրուկ պոռթկումներն ուղեկցվել են կարկուտով: 


Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 148 տան, գյուղատնտեսական հողերի և գործարանների ավերման մասին։ Շանչժիի 243 բնակիչ է տեղահանվել տարերային աղետի պատճառով, որի վնասը տեղական իշխանությունները գնահատել են 5,12 մլն յուան (ավելի քան 802 հազար դոլար):

Քաղաքականություն

Պատահարներ