ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկատերինբուրգում տղամարդը բնակարանից կրակել է անցորդների վրա
Եկատերինբուրգում տղամարդը բնակարանի պատուհաններից կրակել է անցորդների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նա առնվազն 10 կրակոց է արձակել»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցներից մեկը։
Կրակոցների հետևանքով տուժել է Ռոսգվարդիայի աշխատակիցն ու երեխա։
Ինչպես նշում են իրավապահները, տղամարդը ուժեղ հարբածության վիճակում է եղել։ Ավելի ուշ նա ձերբակալվել է։
Ձերբակալվածը ՆԳՆ-ից հեռացվել է ավելի քան 10 տարի առաջ, հայտնում են իրավապահները։