ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մայիսի 26-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։

Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Երևան քաղաքի՝ նախկինում դատապարտված 43-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղյա երկու փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածներով։

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քաղաքականություն

Պատահարներ