ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում հրդեհ է բռնկվել

Մադրիդի «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեուում» ստադիոն հրդեհ է բռնկվել շինարարական աշխատանքների ընթացքում, հայտնում է El Mundo-ն:

Հրդեհը բռնկվել է ստադիոնի աշտարակներից մեկում ձայնամեկուսիչ նյութի տեղադրման ժամանակ: Աշխատակիցներն անմիջապես մարել են կրակը:

Հիշեցնենք, որ «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնը վերակառուցման փուլում է այս շրջանում: Աշխատանքները կավարտվեն 2022 թվականին: Այս մրցաշրջանում «Ռեալը» տնային խաղերն անցկացնում էր «Ալֆրեդո Դի Ստեֆանո» ստադիոնում:

Քաղաքականություն

Պատահարներ