ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուզարկությամբ թմրամիջոցներ ու ռազմամթերք է հայտնաբերվել
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, մայիսի 19-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերեցին ու Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում բնակվող երկու երիտասարդի, երկուսն էլ՝ 27 տարեկան։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի եւ «a-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 180 գրամ քաշով։