ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացիներ
Մայիսի 21-ին ոստիկանության և Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների համագործակցության արդյունքում Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել օտարերկրյա երկու քաղաքացի։ 29 և 31 տարեկան տղամարդիկ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի դեկտեմբերից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Խափանման միջոցը՝ կալանք։ Նրանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։