Սպորտ

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ

Unknown 294 դիտում
Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: Այս մասին հաղորդում է alfredopedulla.com-ը, փոխացում է ArmSport.am-ը: 

 

Կողմերն արդեն բանակցություններ են վարել: Ակնկալվում է, որ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով: Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին: Ցուցակից բացակայում էին մի շարք հիմնական ֆուտբոլիստներ՝ այդ թվում Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» հայ կիսապաշտպանն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է թեմային, նշելով, որ իր համար նույնպես զարմանալի է եղել այս որոշումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250