ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնգոյում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 100-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 100-ի: Այս մասին РИА Новости- ին ասել է տեղի բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆրիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Նիրագոնգոն, ժայթքել է:
 

Նիրագոնգո հրաբխային լեռը 3470 մ բարձրություն ունի: Ժայթքման ժամանակ գագաթից դեպի ստորոտ լավայի թափվելու արագությունը կարող է հասնել մինչև 96 կմ/ժ-ի: 


Հրաբխի ամենախոշոր ժայթքումը գրանցվել է 1977 թ-ին, որի հետևանքով 600 մարդ էր զոհվել: