«Ալիևն ինքն է օրակարգ թելադրում»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաքվի բռնապետն ինքն է օրակարգ թելադրում։
Այսօր Բաքվի բռնապետը փորձում է արհեստականորեն Արցախի հարցը դուրս մղել ընդհանրապես Հայ-ադրբեջանական իբրև թե սպասվող շփումների օրակարգից՝ այն համարելով լուծված։ Ադրբեջանը գերիների պահումը ոչ այնքան որևէ տարածքի կամ ճանապարհի զիջման համար է, այլ պարզապես թեման մեր օրակարգի առաջնային խնդիր պահելու համար է։ Այսօր արդեն դրան է գումարել նաև Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծած վիճակը, ինչպես նաև շրջանառության մեջ դրած կեղծ օրակարգով սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը։
Բաքվի բռնապետը պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո մի քանի անգամ ասել է, որ եթե անհանգստանում եք Ղարաբաղի հայերի համար, ապա հավաքեք և այդ տեղից տարեք։ Սա նշանակում է, որ Բաքվի բռնապետն ակնարկում է, որ Արցախը Նախիջևանի ճակատագրին է արժանանալու։
Չի կարելի հավատալ և վստահել Բաքվի բռնապետի կուլիսային և ոչ մի բառին ու երդմանը, չի կարելի ոչ մի խոստման հավատալ, փորձել ուղիղ կապով ինչ-որ երաշխքիներ կորզել, դա ինքնախաբեություն է։ Բաքվի բռնապետը արդեն քանի տարի վստահ ասում է, որ ցանկացած հարց ինքը լուծելու է պատերազմի ճանապարհով, այնպես որ լավ կլինի պարզապես զբաղվել բանակը շտապ արդիականացնելու, թիրախային սպառազինությամբ զինելու, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել և գրագետ սպայական կազմ ներգրավել գործընթացներին։
Այսօր Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ցանկացած պնդում, պահանջ, նախապայման պետք է հակադարձվի իրենց մոտ անօրինական պահվող ռազմագերիների փաստով։ Այնպես որ, պետք չէ պնդումները, պահանջները, նախապայմանները ընդունել ի գիտություն և դա դնել սեղանին որպես քննարկման նյութ»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...
«Ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում․ Իլհամ Ալիև
Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյան...
Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: Հայաստանո...
Իրանիում է գտնվում 160 հայ զինվոր. Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանմ...