ՀՀ քաղաքացին օգնել է թուրքերին իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հերթական դավաճանին։ Քննությամբ պարզվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը թուրքերին է վաճառել Հայաստանի մասին տեղեկություններ։
2018թ.-ի կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, աշխատելով հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկում ու տիրապետելով թուրքերենին, բանակցություններ է վարել Թուրքիայի նույն ոլորտի ընկերության թուրք աշխատակցի հետ` նրան խոստանալով հայաստանյան ընկերության համակարգչում ներբեռնել տեղեկությունները պատճենող վնասաբեր ծրագիր։
Չունենալով անհրաժեշտ համակարգչին հասանելիություն` նա համոզել է գործընկերոջը, թե անհրաժեշտ է ընկերության աշխատակիցների տվյալներով ֆայլ ներբեռնել գրասենյակի աշխատակցուհիներից մեկի համակարգչում։ Ապա Թուրքիայից ստացած nor.ashxatoxner.xls.xls.xls անվամբ ֆայլը «Skype Google» –ի իր անձնական հաշվից ուղարկել է աշխատակցի հաշվին։ Վերջինն էլ այն ներբեռնել է գործընկերուհու համակարգչում` չտեղեկացնելով էլեկտրոնային ֆայլի պարունակության մասին:
Դրա արդյունքում Թուրքիայում ստեղծված «Trojan» տեսակի վնասաբեր ծրագիրը հնարավորություն է տվել թուրքերին ապօրինի տիրանալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա բուքմեյքերական գրասենյակի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործից նա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանց...
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթա...