Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է
Մայիսի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ցավոք, բժշկական կենտրոնում վրաերթի ենթարկվածը մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանց...
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթա...