ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիսի երիտասարդներն ահազանգում են` ամենուր անորոշություն է, իսկ Սյունիքը` վտանգված

Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Երիտասարդները, որոնց ձեռքներին կային պաստառներ, ՀՀ պետական քարտեզը, դրոշը, նշում էին, որ Սյունիքն այսօր վտանգի տակ է։


«Մենք թույլ չենք տա, որ թուրքը բարձրացնի իր դրոշը հայկական տարածքներում և տիրանա մեր հայկական հողերին, մեր հայ ազգը պետք է լուրջ վերաբերվի այս քայլին: Որոշում կայացնի այս հարցում, քանի որ թուրքը կարող է գրավել ամբողջ Հայաստանը, ինչը մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա: Մենք՝ երիտասարդներս, բանակի կողքին ենք, չնայած այս անորոշությանը»,- նշեցին երիտասարդները:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ