ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծել է Գազայի հատվածը

Իսրայելապաղեստինյան վերջին հակամարտության երկրորդ շաբաթը սկսվել է իսրայելական ավիացիայի կողմից ինտենսիվ ռմբակոծություններով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերն ավելի քան 100 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին։ Պաղեստինցի բժիշկների տվյալներով՝ վերջին մեկ օրում իսրայելական հարվածներից 42 մարդ է մահացել, այդ թվում՝ 10 երեխա։

Վերջին շաբաթվա ընթացքում հակամարտության զոհ է դարձել 197 պաղեստինցի, այդ թվում՝ 58 երեխա, 34 կին։

Գազան վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժման զինյալները նույնպես ինտենսիվ հարվածներ են հասցրել իսրայելական քաղաքներին, սակայն հրթիռների մեծ մասը խոցվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։ Իսրայելը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաղորդել է 10 զոհի մասին, որոնց թվում կա 2 երեխա։

ՄԱԿ-ը կողմերին հրադադարի կոչ է արել։ Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ»-ի դեմ գործողությունները կշարունակվեն «ամբողջ ուժով»։


 

Քաղաքականություն

Պատահարներ