ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեմի փլուզման արդյունքում 149 մարդ է տուժել, կա երկու զոհ

219 մարդ տուժել, երկուսը՝ զոհվել են Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Գիվաթ-Զեեվ քաղաքի սինագոգի բեմի փլուզման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Ynet-ը:

 

Բժիշկների տվյալներով՝ վիրավորների մեծամասնության վիճակը երկյուղ չի առաջացնում, բայց տուժածներից 15-ը գտնվում են ծանր վիճակում: Ynet-ը նշում Է, որ սինագոգի բեմը ժամանակավորապես կառուցվել Էր Շավութի տոնակատարության համար: Փլուզման պահին բեմի վրա ներկա են եղել հարյուրավոր մարդիկ: Գիվաթ-Զեեվ քաղաքի սինագոգում բեմի փլուզումը տեղի Է ունեցել կիրակի օրը՝ մայիսի 16-ի երեկոյան:

Զոհվել Է երկու մարդ՝ 12 տարեկան մի տղա եւ 40 տարեկան մի կին: Փլուզումից հետո հայտնի Է դարձել, որ սինագոգի կառուցումն ավարտի չԷր հասցվել եւ շահագործման թույլտվություն չուներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Քաղաքականություն