Բանակցություններն ավարտվել են 15 ժամ առաջ ու դրա մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանցիների հետ երեկ կայացած բանակցություններն արդեն 15 ժամ է ավարտվել են, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանյան, ռուսաստանյան և ադրբեջանական տիրույթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառվեցին։
Տեղեկություններ ստացվեցին ամենատարբեր ուղղություններից, բացի պաշտոնական աղբյուրներից։
Իշխանության տարբեր դեմքեր էլ ընդամենը զբաղված են իրենց տապալումները «սվաղելու», «ծածկադմփոցն ապահովելու» և պատասխանատվությունից խուսափելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճով։
Հասկանում ե՞ք, բանակցություններն ավարտվեն են 15 ժամ առաջ ու դրա մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։
Մի կողմ դրեք ընդդիմությանը, քաղաքական գործընթացները, հասկացե՛ք, մարդիկ ընդամենը ուզում են իմանան, թե ինչ է կատարվել և իրենց ինչ է սպասվում։
ԱԱԾ-ին խորհուրդ եմ տալիս տեղեկատվական անվտանգության վերաբերյալ բարոյախրատական հերթական կոչերի փոխարեն զբաղվել իշխանության, պետական տարբեր կառույցների՝ վերոնշյալ թեմայով ուսումնա-դաստիարակչական աշխատանքով։
Ի դեպ, իշխանության տարբեր դեմքերի երեկվա խայտառակ պահվածքն ու պաշտոնական կառույցների լռությունն առավել խորացրեց և վտանգավոր աստիճանի հասցրեց իշխանության՝ ադրբեջանցիներին նոր զիջումներ խոստանալու հասարակության կասկածներն ու մտահոգությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ
Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողն...