
Ստեփանակերտի օդանավակայանի բացելու որոշում դեռ չկա. Բաբայան

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կդառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևոր բաղադրիչ: Այս մասին «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ օդանավակայանը կարող է դառնալ տնտեսական վերածննդի կարեւոր ենթակառուցվածք:
«Իհարկե, մենք շահագրգռված ենք օդանավակայանը շահագործելու մեջ, բայց այս պահին այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չկան: Սակայն, կարծում եմ, որ դա ժամանակի հարց է: Այժմ ռուս խաղաղապահները տեղակայված են օդանավակայանի մոտակայքում, այսինքն՝ ենթակառուցվածքը անգործության մատնված չէ: Տեսնենք, թե երբ և ինչպես այս ենթակառուցվածքը կաշխատի», - ընդգծեց Բաբայանը:
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը վերանորոգվել է և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել դեռևս 2012-ին, սակայն, Ադրբեջանի հակազդեցության պատճառով, դա տեղի չունեցավ: