Հունաստանը զբոսաշրջիկների համար բացել է սահմանները

Հունաստանը զբոսաշրջիկների համար բացել է իր սահմանները: 

Այս մասին այսօր հայտնել է Հունաստանի զբոսաշրջության նախարարությունը: 

Երկիրը զբոսաշրջիկներին խոստանում է ապահով արձակուրդ: Նշվում է՝ Հունաստանում 6 ամիս առաջ ներդրված բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել: Մասնավորապես, զբոսաշրջիկներից այլևս չի պահանջվի կարանտին անցնել: 

Երկրի սահմանները բաց կլինեն այն բոլոր զբոսաշրջիկներ համար, որոնք կա՛մ հակակորոնավիրուսային պատվաստում են ստացել, կա՛մ էլ կորոնավիրուսի՝ բացասական արդյունքով թեստ ցույց կտան: 

Միևնույն ժամանակ, Հունաստանի քաղաքացիների համար վերացվել են սահմանափակումները շրջանների միջև ճանապարհորդելու համար: Երկրում բացվել են նաև թանգարանները:

Քաղաքականություն