ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուզարկվել են տներ, հայտնաբերվել հրազեններ ու թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը

Մայիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժնի ՀՈ բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրու Մադոյան և Հալաբյան փողոցների երկու բնակիչ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են պահում։ Հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում մայիսի 12-ին կատարվեցին խուզարկություններ։ 

Գյումրու Հալաբյան փողոցի 41-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին գործարանային համարով երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ 

Մադոյան փողոցի 24-ամյա բնակչի տան խուզարկությամբ էլ հայտնաբերվեց ատրճանակ, «Մակարով» ատրճանակի պահունակ, ինքնաձիգի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող մոտ կես կիլոգրամ զանգված, կանեփի սերմ և 85 ցողուն, նույն բուսատեսակի չորացված 980 գրամ զանգված և այլն։ 
Բնակարաններում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն

Պատահարներ