Եթե իրավիճակը պայթունավտանգ է, ինչպես վարչապետն է պնդում, ինչո՞ւ պահեստազորի հավաք չի իրականացվում. Տիգրան Աբրահամյան
Եթե իրավիճակը պայթունավտանգ է, ճգնաժամային՝ ինչպես վարչապետն է պնդում, ինչո՞ւ պահեստազորի մասնակի կամ ամբողջական հավաք չի իրականացվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
«Եթե իրավիճակը պայթունավտանգ է, ճգնաժամային՝ ինչպես վարչապետն է պնդում, ինչո՞ւ պահեստազորի մասնակի կամ ամբողջական հավաք չի իրականացվում։
Որովհետև վարչապետի հայտարարությունից ստացվում է, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ կա, իսկ այս պարագայում անհրաժեշտ քայլերի իրականացման խնդիր կա։
Պահեստազորի հավաքը պայմանական եմ ասում՝ որպես իրավիճակից բխող գործողություն, բայց անհրաժեշտ գործողությունների շարքը երկար է։
Աստված տա զորահավաքի անհրաժեշտություն չլինի, սակայն լրացուցիչ միջոցառումները չեն խանգարի։
ՀԳ. Հասկանում եմ, որ առաջարկս շատերի համար ոչ պոպուլյար է, շատերն այս իրավիճակից վաղուց հոգնել են, սակայն եթե իրադրությունն այնպիսին է, ինչպես վարչապետն է ներկայացնում, ապա պետք է արագ գործել»։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...