«Այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ». Պուտին

ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի ուսուցման աջակցությունը բավարար չէ, այս ոլորտում անհրաժեշտ է հավելյալ միջոցառումներ ձեռնարկել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք ռուսաց լեզվի զարգացմանն ու ուսուցման աջակցմանն այդ երկրներում», - ասել է երկրի ղեկավարը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Վերջինս կրթության նախարար Սերգեյ Կրավցովին  հանձնարարել է լրացուցիչ առաջարկներ ներկայացնել այդ հարցով, «քանի որ այն, ինչ արվում է այսօր, բավարար չէ»: