ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճշգրիտ հրթիռային հարվածով ոչնչացվում է Գազայի կենտրոնում գտնվող Բուրջ աշ Շուրուք բիզնես-կետրոնը

Ինչպես արդեն հայտնել ենք, Իսրայելն ու Պաղեստինը շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները: Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի կողմից արձակված ճշգրիտ հրթիռային հարվածով ոչնչացվել է Գազայի կենտրոնում գտնվող Բուրջ աշ Շուրուք բիզնես-կետրոնը: Բարձրահարկ շինությունում էին գտնվում բազմաթիվ գրասենյակներ, խանութներ, բնակելի տներ: 

Հիշեցնենք, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության սրումը սկսվել է մայիսի 10-ից, երբ իսրայելական դատարանը որոշում է կայացրել մի շարք արաբական ընտանիքների արտաքսել Երուսաղեմի Շեյխ-Ջառախ թաղամասից: Իսրայելական Լոդե և Երուսաղեմ քաղաքներում սկսվել են զանգվածային անկարգություններ:

Քաղաքականություն

Պատահարներ