Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Մոնթե Մելքոնյանի ու Գարեգին Նժդեհի մասին, իսկ Լավրովը մեկնաբանել է
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բողոքել է նրանից, որ Հայաստանում Գարեգին Նժդեհին հերոսացնում են: Ինչպես սովորաբար ադրբեջանցիներն անում են, Բայրամովը դա անվանել է նացիզմի դրսևորում՝ նշելով, որ Հայաստանում Նժդեհին կուռք են համարում, արձաններ են դնում, նրա անունով դպրոցներ ու փողոցներ կան:
Ադրբեջանցի պաշտոնյան խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի մասին՝ հիշեցնելով, որ նա Հայաստանի ազգային հերոս է ու նրան անվանելով «ահաբեկիչ»:
Ինչպես երևում է, Մոնթեն նույնիսկ մահվանից 30 տարի անց հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին:
Լավրովը նույնպես անմասն չի մնացել և Ադրբեջանում իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նացիզմի հերոսացման փորձերի մասին: Նա ստիպված է եղել այդ թեմայի մասին խոսել, քանի որ ադրբեջանցի լրագրողներից մեկն այդ մասին հարց է հնչեցրել: Տվյալ լրագրողը նշել է, որ Հայաստանում փորձում են հերոսացնել նացիստներին՝ ցանկանալով իմանալ, թե ինչպես է դրան վերաբերում Լավրովը:
Թեև ադրբեջանցին անուններ չի հնչեցրել, այդուհանդերձ պարզ է, որ նա նկատի ուներ հայ ազգի հերոս Գարեգին Նժդեհին: Լավրովը ևս անուններ չի հնչեցրել, սակայն նրա պատասխանից կարելի է որոշ բաներ հասկանալ:
Նա նշել է, որ ռուսական իշխանությունների դիրքորոշումը միանշանակ է՝ որտեղ էլ լինեն նեոնացիզմի դրսևորումներն ու նացիզմի հերոսացման փորձերը դատապարտելի են. «Մենք այս հարցում հատուկ խնդիրներ տեսնում ենք Եվրամիության ու ՆԱՏՕ-ի տարածքում, հատկապես Բալթյան երկրներում, Ուկրաինայում, այդ կառույցների այլ երկրներում:
Հենց Ռուսաստանն է նախաձեռնողն ամենամյա բանաձևի, որն ընդունվում է Գլխավոր ասսամբլեայում և վերաբերում է նացիզմի հերոսացման անթույլատրելիությանը:Մենք հույս ունենք, որ այս բանաձևի օգտին քվեարկողներն ամբողջությամբ կպահպանեն այն պահանջները, որոնք այնտեղ կան:
Ի դեպ, Հայաստանն ու Ադրբեջանը համահեղինակ են, ուստի այստեղ այլ պարզաբանումների անհրաժեշտություն չկա»:
Հատկանշական է, որ Լավրովը հատուկ նշել է, թե որտեղ է տեսնում նման խնդիրներ՝ չնշելով Հայաստանի մասին, ուստի կարելի է փաստել, որ նա Հայաստանում նման խնդիր չի տեսնում:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...