ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանցին էշով եկել էր Փաշինյանին տանելու, բայց իրեն տարան
Իջևանցին այսօր էշով եկել էր Երևան, ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու։
Նա լրագրողներին պատմեց, որ հին հայկական ավանդույթի համաձայն, դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում։
«Սա ակցիա չէ, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր շաշին տանենք տուն։ Ես իջևանցի եմ, Աչաջուր գյուղից եմ, ինքն իմ համագյուղացուն՝ Օնիկ Գասպարյանին, որը շատ մեծ ներդրում ունի, դավաճան է համարում»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ արդեն ամաչում է ասել, որ իջևանցի է։
Քաղաքացու ակցիան, սակայն, կիսատ մնաց։ Ոստիկանության աշխատակիցները նրան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին։ Իսկ «Իլհամիկ» անունով էշը մնաց ԱԺ մուտքի մոտ կանգնած։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարահանումներն արգելվեցին ներքին տեղեկություններով՝ Սև լիճը ադրբեջանական է դարձել
Զանգեզուր TV-ին ռեպորտաժ է պատրաստել, որտեղ ներկայացված է թե ինչ իրավիճակ է և այս պահին ում հսկողության տակ է գտնվում Սև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի լրագրողը կոչ է արել «2 Գրադ» արձակել և թույլ չտալ մայիսի 9-ին շքերթ անցկացնել Ստեփանակերտում
Ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը, որն արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում կանխել «ահաբեկչությունը» (չակերտները` Խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել, 20 զինծառայող շրջափակման մեջ է». Գեղարքունիքի բնակչուհի
«Թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել, 20 զինծառայող շրջափակման մեջ է». Այս մասին ուղիղ եթերի միջոցով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարչապետի որդին փողոցում գարեջուր է վաճառում»
Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյո...