
Մարուքյանի հետ դեռ 20 տարի առաջ ենք համատեղ աշխատել. համատեղ աշխատում ենք նաև հիմա. Արման Թաթոյան

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո, գերիների վերադարձի և սահմանների հետ կապված գրեթե բոլոր հարցերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունն առաջին անգամ էր: Հաճախ այլ երկրներում էլ նման փորձ չկա: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների, վայրագությունների մասին փաստերը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը, ցավոք, չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ գերակշռեցին քաղաքական պատճառները:
Այս կարևոր հարցերի, COVID-19-ի ժամանակ աշխատանքի բարդությունների, ներկայիս խնդիրների վերաբերյալ խոսել ենք Էդմոն Մարուքյանի (Edmon Marukyan) հետ:
Պարոն Մարուքյանի հետ դեռ 20 տարի առաջ ենք համատեղ աշխատել ազատությունից զրկման վայրերում, դատարաններում մարդու իրավունքների հարցերով: Համատեղ աշխատում ենք նաև հիմա` խորհրդարանական ու մարդու իրավունքների դիվանագիտության հարցերով»: