ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այ քեզ բան․ հիմա ամեն մի թափթփուկ կարա բռնության ենթարկի վարորդին․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում ասել է, որ ավագանու ներկայիս կազմով շատ կարևոր և խորքային բարեփոխումները դժվար է իրականացնել։
«Բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաև այս դահլիճում հնչող, մասնավորապես՝ ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետև դրանք խրախուսում են անխատասխանատու վերաբերմունք, քամահրանք համայնքի և դրա սեփականության նկատմամբ», - ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ դրանք շատ դեպքերում ցավոտ են և պոպուլիստական չեն, բայց քաղաքը դրա կարիքն ունի։
«Մի բան արձանագրեմ, մենք այս դահլիճում իրական խնդիրները չենք քննարկում։ Քննարկում ենք այն, ինչ այդ պահին ինչ-որ մի խմբակցություն այդ պահին կարծում է իրեն ավելի ռեյտինգ կապահովի։ Հիմա ամեն մի թափթփուկ կարա բռնության ենթարկի վարորդին ու ասի ես բոյկոտ էի անում»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...