Վիճաբանություն-ծեծկռտուք Իջևանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացել, որ «պոլիտրավմա քթոսկրի փակ կոտրվածք, կրծքավանդակի և գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ոտնաթաթի և սրունքթաթային հոդի սալջարդ, աջ նախաբազկի վերին երորդականի մակերեսային քերծված վերքեր և հեմատոմա, աջ ձեռնաթաթի և ձախ գոտկային շրջանի մակերեսային քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և հերթապահ մասի պետերի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արման Մանուկյանն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Իջևանի ոստիկանները պարզել են, որ նուն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երիտասարդական» սրճարանում Ա. Մանուկյանին ծեծի է ենթարկել Իջևանի բնակիչ, 33-ամյա Հովիկ Խեչյանը: Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
Կրակոցներ Երևանում` հեղինակը 36-ամյա կին է
Երեկ ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժն...
Գորիսի վերևում այս պահին մարտե՞ր են ընթանում, հայկական կողմը վիրավոր ունի՞. ArmDaily
Սյունիքից շարունակում են իրարամերժ լուրեր ստացվել։ArmDialy.am-ին տեղեկություններ են հասել, որ թշնամին ռազմական բախում է...
Ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռը, ապակիները ներս նետել, վնասվածքներ ստացել ու փախել
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մուտքի դուռը:...