Հավանաբար «Գահերի տիրակալ» սերիալն է դիտել և նոր մտահաղացումներ են եկել իշխանության հետ կապված. Քոչարյանը` Սերժ Սարգսյանի մասին

Նախկինում նա 2-րդ և 3-րդ նախագահներին ասում էր՝ նրանք սիամական զույգեր են, կամ հրեշներ և երկգլխանի հրեշը փորձ է անում դառնալ երեքգլխանի, կամ փորձ է արվում իշխանությունը վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությանը:

 

«Կա այլ վարկած, որ 3-րդ նախագահը բուժման ընթացքում կրկին անգամ դիտել է «Գահերի տիրակալը» հեռուստասերիալը և այնտեղ նոր մտահաղացումներ են առաջացել իր մոտ իշխանության ետ դարձի և նորովի իրար մեջ հարցերը պարզելու ուղղությամբ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց՝ հայտարարության հիմքում մի գաղափար է՝ երեք նախագահները պետք է վերադառնան, բայց նա մոռանում է, որ ինչպես ինքն էր ասում՝ ավազակապետության ճարտարապետները մերժված են:

Ըստ Քոչարյանի` այստեղ որևէ շահ չկա բացի խաղաքարտերը խառնելուց, ընդ որում` այս հայտարարությամբ խաղաքարտերը չեն խառնվում, այս հայտարարությամբ, ըստ էության, առաջարկ է արվում նախկին 3 նախագահների նոր միավոր ստեղծելու, որպեսզի վերադառնանք այն արատավոր անցյալին:

«Արատավոր անցյալը մեր ժողովուրդը մերժել է` ձևավորելով այս իշխանությունը, իսկ գործող իշխանությունը ըստ էության ընտրությունների միջոցով փորձ կանի մանդատը թարմացնելու, և միայն ընտրությունների միջոցով կպարզվի՝ երկուսն էին հավերժ մերժված, թե երրորդն էլ կմիանա իրենց և միասնական կմերժվեն»,-ասաց պատգամավորը:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ