Չինաստանում այսուհետ կտուգանեն շատակերություն քարոզելու և սննդամթերքը անօգուտ օգտագործելու համար

Չինաստանի իշխանությունները, սննդամթերքի ավելորդ օգտագործման և վատնումի դեմ պայքարի շրջանակներում, տուգանելու են շատակերության քարոզչության և սննդամթերքի անօգուտ օգտագործման համար, բնակչության մեջ սերմանելու են չափավորության սովորություն և սննդի նկատմամբ խնայողական վերաբերմունք, ասված է համապատասխան օրենքի տեքստում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Չինաստանում կառավարության համար մշտական մարտահրավեր էր այն հարցը, թե ինչպես կերակրել հսկայական բնակչությանը: Այս խնդիրը լուծվել է, այժմ իշխանությունները զբաղվում են լայնածավալ թափոնների դեմ պայքարով: Ապրիլի 29-ին Չինաստանի խորհրդարանը հավանություն է տվել սննդամթերքի թափոնային օգտագործման դեմ օրենքին, որն ուժի մեջ է մտել նույն օրը:

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը անցյալ տարի հայտարարել էր, որ «սննդամթերքի թափոնները սարսափեցնող և վրդովեցուցիչ են», և կարգադրել էր բնակիչների շրջանում խթանել չափավորությունը: Չինաստանի առաջնորդը հորդորել էր մարդկանց ամոթի զգացում զարգացնել այս հարցում:

Քաղաքականություն

Պատահարներ