ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրենիք վերադառնալուց հետո ինչ պետք է անեն բանակից խուսափածները
Խորհրդարանը քննարկում է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովը Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հայրենիք վերադառնալուց հետո ինչ պետք է անեն բանակից խուսափած քաղաքացիները։