Օրվա լրահոս

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Բերքանուշ գյուղի 47-ամյա մի բնակիչ մեքենայում թմրանյութ է պահում եւ օգտագործում:

Ոստիկանությունից  հայտնում են, որ տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները մայիսի 3-ին Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկի մոտից կասկածվողին, «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե տուփով կանեփանման բույսի մանրացված, չորացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, որի հումքը աշնանը քաղել էր վայրաճ կանեփի թփերից եւ պատրաստել իր օգտագործման համար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Վերջին նորություններ