Օրվա լրահոս

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 2.30-ի սահմաններում քրեական հետախույզները Վայք քաղաքի Ջերմուկի խճուղուց, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23-ամյա մի բնակչի՝ Չարենցավանում բնակվող 18-ամյա ուղևորի հետ:

23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված և գորշ գույնի զանգվածով կաթուցիչ:

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին թղթե փաթեթներով կանեփանման բուսական զանգված և փայլաթիթեղյա փաթեթներով՝ շագանակագույն, շոկոլադի սուր հոտով զանգված: Մեքենայում հայտնաբերվածը 18-ամյա ուղևորինն էր: Պարզվեց, որ շագանակագույն զանգվածը նա ձեռք էր բերել բջջային հեռախոսի «Տելեգրամ» հավելվածի միջոցով։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Վերջին նորություններ