Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ. Ոստիկանություն
Մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ բուժօգնության տեղափոխվածներն ի վիճակի չէին բացատրություն տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ մարմնական վնասվածքները ստացել են Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանության ընթացքում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված 2 պարկուճ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Սթափեցնող միջադեպ. վարորդը մեքենայից իջավ վիճելու տրամադրվածությամբ, սակայն ծնկի իջավ. զգույշ լինենք ու հանդուրժող
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Բալաբանյանը գրառում է կատարել. «Սթափեցնող միջադեպ. Իտալիայի փողոց Խորենացի խաչմեր...
Երևանում 14-րդ հարկից մարդ է ընկել
Երևանում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել։ ՀՀարտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հալաբյան փողոցի շե...
Թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները
ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ...
Գերիների վերադարձի մասին պաշտոնական տեղեկություն չկա․ Ավինյանի գրասենյակից չեն մեկնաբանում լուրը
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորո...