ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում հորդառատ անձրևի հետևանքով փողոցները ջրով են ծածկվել. ջուրը քշում-տանում է մայթեզրին կանգնած մեքենաները
Թբիլիսիի ծայրամասային մի քանի թաղամասերի փողոցներ հեղեղվել են, երեկ երեկոյան տեղացած տեղատարափ անձրևից հետո, հայտնում է News Georgia լրատվական պորտալը։ 
Իրավիճակը հատկապես ծանր է եղել Դիդի Դիգոմիում և Դիգոմի բնակավայրում, որտեղ, ականատեսների հրապարակումների համաձայն, հեղեղից առաջացած հզոր հոսանքները քշում-տանում են մայթեզրին կանգնած մեքենաները։ 
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել է, որ ջուրը լցվել է նաև տարածքում գտնվող առանձնատները, այդ թվում՝ «Վանական Անդրիի հիմնադրամ»ի շենք, որն օգնություն է տրամադրում քաղցկեղով հիվանդ երեխաներին։ 
Հայտնի է, որ այժմ անձրևն արդեն դադարել է և հրշեջների 17 բրիգադ անցել է անձրևի հետևանքները վերացնելու գործին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ 
 
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            