Տաջիկստանի զինվորականները սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ. թիրախում են հայտնվել բնակելի տներ
Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները:
Ավելի վաղ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սահմանին Տաջիկստանի կողմից ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկատվել:
Հիշեցնենք, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ժամանակ զոհվածների հիշատակին Ղրղզստանում մայիսի 1-2-ը սուգ է հայտարարվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը։
Ինչպես նշվում է պետության ղեկավարի հրամանագրում, ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով «բազմաթիվ զոհեր և տուժածներ կան ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ զինծառայողների շրջանում»:
Նմանատիպ հոդվածներ
Հայ դատի հանձնախումբը հիասթափված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, որը հրաժարվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտիե 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թ...
«Հարենիքի» և ՀՀԿ-ի քաղաքական թիմի նույնիսկ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին. Սոս Հակոբյան
«Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական ընըտրություններին դաշինքով...
Մուրացկաններից ազատվելու համար Շվեյցարիան եվրոպա մեկնելու տոմս կտրամադրի
Շվեյցարական Բազել քաղաքի իշխանությունները մուրացկաններին առաջարկել են մասնակցել ուշագրավ գործարքի. երկիր չվերադառնալու գ...
Արդյո՞ք փակուղի են մտել Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները
«Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքայ...