«Հարենիքի» և ՀՀԿ-ի քաղաքական թիմի նույնիսկ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին. Սոս Հակոբյան
«Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական ընըտրություններին դաշինքով մասնակցելու մասին։ «Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների վերաբերյալ դեռևս աշխատանքներ են իրականացվում, և երբ ընտրությունների վերաբերյալ հրամանագիրը լինի, դրանք կհրապարակվեն», - ասաց Հակոբյանը։
Կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ այնպիսի մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել.
«Լինելու են մարդիկ, ովքեր հանրության շրջանում ունեն վստահություն և կարող են օգտակար լինել ՀՀ-ին իրեն կարողությունների շրջանակներում»։
Ինչ վերաբերում է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, Սոս Հակոբյանն ասաց հետևյալը.
«Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում, ինչպես նաև մեր հետ դաշինքի գնացող ուժի ղեկավարը։ Բայց թե ով կլինի ցուցակի առաջին համարում, դա քննարկվող հարց է և դեռ հստակեցում չկա»։
«Հայրենիք» կուսակցության և «Հանրապետական» կուսակցության տեխնոկրատ գծի քաղաքական թիմի նույնիսկ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանին թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Երկու կողմից էլ մենք ունենք շատ հարուստ և փոխլրացնող ուղեղային թիմ, իրենց անցած ճանապարհի, պետական ծառայությունում հավաքած փորձի առումով, ինչը, դաշտում իմ կարծիքով բացառիկ է լինելու», - ասաց Սոս Հակոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ դատի հանձնախումբը հիասթափված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, որը հրաժարվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտիե 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թ...
Տաջիկստանի զինվորականները սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ. թիրախում են հայտնվել բնակելի տներ
Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կր...
Մուրացկաններից ազատվելու համար Շվեյցարիան եվրոպա մեկնելու տոմս կտրամադրի
Շվեյցարական Բազել քաղաքի իշխանությունները մուրացկաններին առաջարկել են մասնակցել ուշագրավ գործարքի. երկիր չվերադառնալու գ...
Արդյո՞ք փակուղի են մտել Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները
«Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքայ...