Օրվա լրահոս

Իսպանիայում 66 տարեկան հասակում մահացել է կատակերգու Խուան Բորխան, որը հայտնի է դարձել «ծիծաղող իսպանացու» մասին մեմով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ABC Sevilla թերթին: 

Դերասանը կյանքից հեռացել է չորեքշաբթի կեսօրին: Ըստ թերթի ՝ նախորդող օրը հիվանդության ռեցիդիվի պատճառով Բորխային տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ հումորիստը մահացել է: 

2020-ի սեպտեմբերին դերասանը ոտքն անդամահատելու վիրահատություն էր տարել, որից հետո անոթներում սկսված բարդյությունների պատճառով կյանքի վերջին ամիսներն անցկացրել էր հիվանդանոցներում:

Վերջին նորություններ