Գավառում անհայտ անձինք գերեզման են քանդել եւ նոր հուղարկավորություն կատարել

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: 

«Գավառ քաղաքի Դարի գլուխ կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում (հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել եւ նոր հուղարկավորություն կատարել։ 

Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։ 

Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը դիմելու է  ոստիկանություն»,- նշվում է հայտարարության մեջ։