Գորիսի փոխքաղաքապետը 2-րդ կարգի հաշմանդամ է, 5 անչափահաս երեխաների հայր

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ երեկ առավոտյան՝ ժամը 07.15-ին, իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, Գորիսից բերել են Երևան՝ «մասկի-շոու» անելով։

«Մարդուն վերցնում են՝ նսեմացնելով, տանում են Երևան քաղաքի վարչություն, որտեղ բարձրացնում են երրորդ հարկ՝ տապալելով գետնին։ Ինքը չի տեսել, թե ով է եղել»,- նշեց պաշտպանը՝ պատմելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ 

Կարապետյանը հայտնել է, որ Հովսեփյանի դեմքին վնասվածքներ են եղել, հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է:

Iravban.net-ն էլ հայտնում է, որ Մենուա Հովսեփյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, 5 անչափահաս երեխաների հայր։ 5-րդ երեխան մոտ 1 ամիս առաջ է ծնվել։

Քաղաքականություն

Պատահարներ