Էրդողանը կայցելի Վրաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան, բայց ամսաթիվը դեռ պարզ չէ: Ինչպես տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը, այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմի Ջերեն Յազգանը:
«Երբ 2018 թվականին Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան ժամանել էր Թուրքիա, այդ ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Թուրքիայում պետք է անցկացվի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցեին Թուրքիայի և Վրաստանի կառավարության անդամները, ինչից հետո նախագահ Էրդողանը պետք է այցելեր Վրաստան, բայց սկսվեց համավարակը, և ամեն ինչ հետաձգվեց:
Այժմ մենք փորձում ենք պայմանավորվել ամսաթվի շուրջ և սպասում ենք Վրաստանի կառավարությանը և ժամանակացույցին»,-ասել է դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...